Ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան![]() 26 փետրվարի 2018 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան: Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Նազիկն այլևս չի մարզվում: Այդ մասին հայտարարությամբ էլ է հանդես եկել: Ադամսի ցուցակներից էլ ենք նրան հանել: Հայտնել է, որ զբաղված է իր ընտանիքով, խնդրել է իրեն չանհանգստացնել, այլևս չի մարզվելու և մրցումների չի մասնակցելու»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նազիկ Ավդալյանը, 2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և դարձել Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Ավտովթարի ենթարկվելուց հետո, ծանրորդուհին տևական ժամանակ վերականգնվում էր: 2015-ին Ավդալյանը վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: 2016 թվականին Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |