2018-ի մայիսից Վրաստանում կարգելեն ծխել հանրային վայրերում![]() 27 փետրվարի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կարգելեն ծխել հասարակական վայրերում: Վրաստանի խորհրդարանը հաստատել է հակածխախոտային օրենսդրությունը դեռևս 2017-ի մայիսին, սակայն օրենքն ուժի մեջ կմտնի 2018-ի մայիսի 1-ին: Ըստ փոփոխությունների, երկրում կարգելվի ծխել հասարակական վայրերում՝ բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և ցանկացած այլ փակ տարածքում: Բացառություն կարվի միայն բարերի և ռեստորանների բաց պատշգամբների համար: Ըստ փորձագետների, նման խիստ հակածխախոտային օրենք ընդունելով՝ Վրաստանը ձգտում է հասնել եվրոպական չափանիշներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ծխախոտի վերահսկման ալյանս» ՈԿԿ ղեկավար Գեորգի Բախտուրիձեն, Վրաստանում ծխում է յուրաքանչյուր երրորդը, իսկ ամեն տարի ծխախոտի օգտագործումից երկրում 11.000 մարդ է մահանում, որոնցից 300-ը՝ երեխա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |