Հայաստանում ձերբակալվում են ոչ թե պարզապես ընդդիմության ներկայացուցիչներ, այլ քրեական հանցագործություններ կատարելու համար մեղադրվող մարդիկ

PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինները իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն օրենքի պահանջներով եւ ազատ լինեն ցանկացած ճնշումներից, այդ թվում եւ արտաքին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով ԵՄ մտահոգությունը «Հայաստանում շարունակվող ձերբակալությունների կապակցությամբ»: Ոչ մի եվրոպական երկրում քաղաքականության մեջ ներգրավված լինելու հանգամանքը չի ազատում քաղաքացուն պատասխանատվությունից` օրենքը խախտելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին ուղղված կոչին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր լարվածությունը մեղմելու ուղղությամբ, ապա հենց դա էլ հանդիսանում է մեր բոլոր գործողությունների հենքը»,-ասել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---