Երևանում կբացվի The Alexander միջազգային հյուրանոցը

Երևանում կբացվի The Alexander միջազգային հյուրանոցը

PanARMENIAN.Net - Marriott International-ն ապրիլի 1-ին Երևանի կենտրոնում կբացի միջազգային հյուրանոց The Alexander-ը: «Սթարվուդ» միջազգային հյուրանոցային ցանցի դրոշի ներքո բացվող հյուրանոցը կունենա 114սենյակ չծխողների համար:

Ցանցի պաշտոնական կայքը հայտնում է, որ The Alexander-ը կառաջարկի շքեղ սենյակներ: Այն կունենա նաև Gabriel’s բար, The Keys Cigar լաունջ, Atelier 1797 բար և խմորեղենի խանութ և այլն:

Հյուրանոցը Հայաստանում բացվում է Tsupani ընկերության հետ գործակցությամբ:

Հայաստանում գործում է երկու Marriott հյուրանոց՝ Երևանում և Ծաղկաձորում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---