Արգենտինացի ֆուտբոլիստները չեն խաղա Ադրբեջանի հետ, թեև Բաքուն պատրաստ էր միլիոններ վճարել![]() 27 փետրվարի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Արգենտինա-Ադրբեջան ֆուտբոլային ընկերական հանդիպումը չի կայանա: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի անդամները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հետ՝ նախապատվությունը տալով Իսրայելին: Արգենտինայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 9-ին Երուսաղեմում կամ Հայֆայում, թեև Բաքուն հսկայական գումար էր պատրաստ վճարել, եթե հանդիպումը կայանար: Արգենտինայի մակարդակի հավաքականներն ավելի ցածր մակարդակի թիմերի հետ ընկերական հանդիպումներ են անցկացնում մեծ վարձատրության դիմաց: Արգենտինայի դեպքում գինը զգալիորեն աճում է, եթե խաղին մասնակցում է Մեսսին: Իսրայելցիների հետ համաձայնությամբ, Արգենտինայի հավաքականը մոտ 2 մլն դոլար կստանա, իսկ թիմի առաջատարը խաղադաշտում կանցկացնի 60 րոպե: Իսյարելի ԶԼՄ-ները հայտնում են, որ արգենտինացիներն ընտրել են Իսրայելը, գերադասելով այն Ադրբեջանի հավաքականից, չնայած, որ ադրբեջանցիները շատ ավելի մեծ գումար էին պատրաստ վճարել թիմին, գրում է Haqqin.az-ը: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պատճառաբանել է իր որոշումը Իսրայելում սրբավայրեր այցելելու հնարավորությամբ: Ադրբեջանը ընկերական հանդիպում էր ուզում անցկացնել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հետ դեռևս 2017-ի նոյեմբերին: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) բանակցություններ էր սկսել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և մյուս առաջատար ֆուտբոլիստները խանգարել են բանակցությունների հաջող ավարտին: Ասոցիացիան հնարավորություն է տվել արգենտինացի ֆուտբոլիստներին ընտրել 3 թիմի՝ Նիգերիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի, միջև: Ֆուտբոլիստները նախապատվությունը տվել են աֆրիկյան թիմին: Արգենտինա-Նիգերիա հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Կրանոդարում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |