ԱՄՆ մասնագետներն ուռուցքների մետաստազների դեմ պայքարելու միջոց են գտել27 փետրվարի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուռուցքների մետաստազների դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել: Նրանք քաղցկեղի մետաստազների դեմ պայքարող պակլիտակսելա դեղամիջոցն ուռուցքին հասցնելու նոր միջոց են մշակել: Գիտնականները միացությունը համադրել են 123B9 մոլեկուլի հետ, որը թիրախավորում է մետաստազների առաջացմանը նպաստող EphA2 օնկոգենը: Ինչպես գրում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով, ըստ գիտնականների, դեղամիջոցի հետ կապակցվված EphA2-ը դեղամիջոցը հասցնում է չարորակ բջիջներին՝ կասեցնելով դրանց տարածումը: Դա իր հերթին նվազեցնում է դեֆեկտիվ բջիջների քանակը, որոնք շրջանառվում են մարդու արյունատար համակարգում: Կրծքագեղձի քաղցկեղից տառապող մկների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ կոմբինացված դեղամիջոց ստացող կրծողների մոտ թոքերում մետաստազներ չեն առաջանում, ի տարբերություն այն կենդանիների, որոնց միայն պակլիտակսել էին տալիս: Ուռուցքային մետաստազները չարորակ նորագոյացություններից տառապող հիվանդների մահացության հիմնական պատճառն են: Մինչ օրս քաղցկեղի երկրորդական օջախների առաջացման դեմ պայքարի արդյունավետ թերապիա գոյություն չուներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |