Ավտոմեքենաների մաքսազերծման առցանց հաշվիչ կգործարկվի![]() 27 փետրվարի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ: Shantnews.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը։ Ըստ նրա՝ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացը ներկայումս տևում է միջինը 20 րոպե: «Մաքսային մարմնի կայքէջում արդեն տեղադրվել են գրեթե բոլոր նոր ավտոմեքենաների գները, և հատուկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի ավտոմեքենաների գները: Շատ մոտ ապագայում հասանելի կլինի նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը», - ասել է ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի նաև մաքսային վճարների հաշվարկն ավտոմատ կատարել: Նրա խոսքով, 2018-ին նախատեսվում է ամբողջությամբ էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |