Ռուսաստանում սկսվել են Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի նկարահանումները![]() 27 փետրվարի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Յարոսլավլ քաղաքում մեկնարկել են «Սուսերով պարը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կլինի առաջին լիամետրաժ կինոնկարը խորհրդային շրջանի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին: «Ֆիլմի նկարահանումների առաջին շրջանն անցնում է Յարոսլավլում, որտեղ նկարահանվում են Արամ Խաչատրյանի հանդիպումները խորհրդային շրջանի հայտնի ջութակահար Դավիթ Օյստրախի և հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հետ»,-ասել է կինոժապավենի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը, հայտնում է rusarminfo-ն: Յարոսլավլից հետո 2018-ի ապրիլին նկարահանող խումբը կմեկնի Հայաստան՝ նկարահանումները կանցնեն Երևանում, Դիլիջանում, Խոր Վիրապում: Ֆիլմի գործողությունները հիմնականում ծավալվում են 1942-ին, երբ Կիրովի անվան (Մարիինյան) թատրոնը տարհանվեց Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտին հասցրեց «Գայանե» բալետը: Գործողությունները ծավալվում են նաև Հայաստանում, որտես 1939-ին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը: «Սուրերով պարի» ռեժիսորն է դեռևս խորհրդային շրջանից հայտնի Յուսուպ Ռազիկովը: Կինոնկարի արտադրողն է Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» ռուսաստանյան ընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերն է Կարեն Ղազարյանը: Պլանավորվում է, որ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես աջակցելու են ՀՀ ու ՌԴ մշակույթի նախարարությունները: Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |