Ուսեյն Բոլտն աֆրիկյան թիմի ֆուտբոլիստ է դարձել![]() 27 փետրվարի 2018 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Վազքում 8-ակի օլիմպիական չեմպիոն է և աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը, որը 2017-ին ավարտել է վազորդի կարիերան, պայմանագիր է կնքել Հարավաֆրիկյան Հանրապետության առաջատար ֆուտբոլային ակումբի՝ «Մամելոդի Սանդաունսի» հետ: Աֆրիկյան թիմի կազմում մարզիկը սկսել է մարզվել 2018-ի սկզբից: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բոլտը կարող է համալրել «Բորուսիայի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը: «Ֆուտբոլն էլ երբեք նախկինը չի լինի»,-գրել է Բոլտը Twitter-ում, հայտնում է eurosport-ը: Բոլտն ավարտել է վազորդի կարիերան 2017-ի ամռանը՝ Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից հետո: Վերջին մրցավազքում նա ազդրի վնասվածք էր ստացել, որից վերականգնվում էր 5 ամիս: Բոլտն իր ծառայություններն էր առաջարկել Դևիդ Բեքհեմի «Մայամիին»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |