Անկարան հերքել է Պենտագոնի հայտարարությունն Աֆրինի շուրջ բանակցությունների մասին![]() 27 փետրվարի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցում են սիրիական Աֆրինում ապասրացման շուրջ: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 26-ին Պենտագոնի ներկայացուցիչ Էդրիան Ռենքին-Հալլոույը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան դիվանագիտական քննարկումներ են վարում սիրիական Աֆրինում ապասրացման շուրջ: «Պնդումները, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցում են Աֆրինում ապասրացման շուրջ, ինչպես հայտարարեց ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղարը, չեն համապատասխանում իրականությանը: Թուրքիան ոչ մի դիվանագիտական բանակցային գործընթաց ԱՄՆ-ի հետ չի վարում»,-ասվում է Աքսոյի հայտարարության մեջ: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |