Նախարար. Իրանը պատրաստ է ՀՀ արտահանվող գազի ծավալներն ավելացնել27 փետրվարի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում շատ լավ բանակցություններ են վարվել և Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել: Այդ մասին Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրանական կողմը կարո՞ղ է ասել, թե որն է այն հարմար գինը, որով պատրաստ է գազ մատակարարել: «Ես կարծում եմ՝ մոտ ապագայում բանակցություններ կվարվեն իրանական և հայկական կողմերի միջև: Իրանի կողմից այդ բանակցություններին կմասնակցի Նավթի նախարարությունը, հայկական կողմից՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Կարծում եմ, որ մոտ ապագայում այդ բանակցությունների արդյունքը և լուրը հասանելի կլինի ժողովրդին»,- հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է: Նրա խոսքով՝ մինչ այսօր Իրանի կողմից չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է: Հայկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ 2017 թվականին Հայաստանը Իրանից ներմուծել է 382 մլն 700 հազար խմ գազ, ինչը 2016 թ-ի համեմատ աճել է 2,7 %, իսկ ՌԴ-ից ներմուծվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ՝ աճը 2016 թ-ի համեմատ կազմելով 7%: Նա միաժամանակ նշել էր, որ Հայաստանը Իրանի հետ շարունակում է աշխատել. «Նախատեսում ենք գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում, և ոչ մի սահմանափակում չկա, ընթացիկ բանակցություններ են, որոնք տարվում են մշտապես: Ծավալներն ավելացնելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում, և այս տարի էլ ավելացումը լինելու է բավականին տեսանելի»,- ընդգծեց նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |