«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը առաջատարների շարքում են

«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը առաջատարների շարքում են

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվում է «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը: Գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը յոթ տուրից հետո 5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 3-րդ և 7-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան՝ 3.5-ական (39-րդ եւ 40-րդ տեղերը), Արման Միքայելյան՝ 3 (71), Հայկ Մարտիրոսյան՝ 2.5 (82), Շանթ Սարգսյան՝ 2 (90), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Փետրվարի 27-ին կկայանան ութերորդ տուրի պարտիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---