Յուրի Հովհաննիսյանը ՌԴ Գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգևը կստանա27 փետրվարի 2018 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Գիտությունների ակադեմիան իր բարձրագույն պարգևը՝ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալը 2017թ. համար շնորհել է հայտնի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին: Որոշումը կայացվել է փետրվարի 27-ին ՌԳԱ նախագահության նիստում: Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ավագ ղեկավար Յուրի Հովհաննիսյանը պարգևին արժանացել է «բարդ միջուկների փոխազդեցության ոլորտում հիմնարար հետազոտությունների և գերծանր տարրերի «կայունության կղզիների» գոյության հիպոթեզի էքսպերիմենտալ հաստատման համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մեդալը շնորհվում է 1959-ից ի վեր մեկ ռուսաստանցի և մեկ օտարերկրյա գիտնականի բնական և հումանիտար գիտությունների ոլորտում ականավոր աշխատությունների համար: Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը Ավագների խորհուրդ է ստեղծել ավագ սերնդի գիտնականների մասնակցությամբ: Մարմինը խորհրդատվական կիրառություն է ունենալու: Խորհրդում ընդգրկվել է 18 գիտնական, այդ թվում հայազգի Յուրի Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Չուբարյանը: Խորհուրդը կարող է ներգրավել իր աշխատանքում Ակադեմիայի անդմաներին, պրոֆեսորներին և աշխատակազմի անդամներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմել է ռուսաստանցի ժամանակակից գիտնականների մեծ հայտնագործությունների 10-յակը, որոնք ցնցել են աշխարհը: Ցանկում 2 հայազգի գիտնական կա՝ Յուրի Հովհաննիսյանը և Սերգեյ Վարդանյանը: Յուրի Հովհաննիսյանը հայտնի ֆիզիկոս է, ՌԳԱ ակադեմիկոս: Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: Սա այն եզակի դեպքերից է, երբ տարրը կոչվում է գիտնականի պատվին նրա կյանքի օրոք: Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |