ԶԼՄ. ՄՅՈւ-ում զղջում են Սանչեսին գնելու համար![]() 27 փետրվարի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ղեկավարության ներկայացուցիչները Պրեմիեր լիգայի այլ ակումբների ղեկավարների հետ հանդիպմանը խոստովանել են, որ զղջում են Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսին գնելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Metro-ն: Աղբյուրը գրում է, որ Սանչեսի տրանսֆերի պատճառով ՄՅՈւ-ում ֆուտբոլիստների վարձատրության համակարգը վերանայվել է, ինչը դարձել է չիլիացի ֆուտբոլիստի և ակումբի միջև լարվածության պատճառ: Ակումբի ղեկավարները կարծում են նաև, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն «կարճատես» է շուկայում իր մոտեցումներով, և դրանք չեն հանգեցնում շահույթ ապահովմանը: 2018-ի հունվարին Ալեքսիս Սանչեսն «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:Հակառակ տեղափոխությունն է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 է ստանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |