Օռնելա Մուտիին դատապարտել են 8 ամսվա բանտարկության![]() 27 փետրվարի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտիին դատապարտել են 8 ամսվա բանտարկության: Նա նաև ստիպված կլինի 600 եվրո տուգանք մուծել, իսկ ազատազրկման փոխարեն նրան առաջարկել են 30.000 եվրո վճարել: Մուտին այդպիսի պատժի է արժանացել 2010-ին խաբեության համար: Այն ժամանակ դերասանուհին պետք է գլխավոր դերը կատարեր ներկայացման մեջ, սակայն պրեմիերայի օրը բեմ դուրս չեկավ՝ հայտարարելով ղեկավարությանը իր հիվանդության մասին, գրում է Life.ru-ն: Թատրոնին պատճառած վասը չհատուցելու համար դերասանուհին բժշկական տեղեկանք էր ներկայացրել, սակայն պարզվել է, որ փաստաթուղթը կեղծ է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, «հիվանդանոցային» արձակուրդի ժամանակ Մուտին մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բարեգործական ընթրիքի: Մուտիին մեղադրել են խարդախության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |