Ռուսաստանի Պետդուման խորհուրդ է տալիս կառավարությանը դիվանագիտական ներկայացուցչություններ բացել ԱՊՀ չճանաչված պետություններում

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայում Վրաստանի եւ Մոլդովայի տարածքում չճանաչված հանրապետությունների կարգավիճակին նվիրված խորհրդարանական լսումների մասնակիցները խորհուրդ են տալիս կառավարությանը քայլեր ձեռնարկել նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:



Մարտի 13-ին ՌԴ Պետդումայի պատգամավորները քննարկել են Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Խորհրդարանական լսումների մասնակիցները խորհուրդ են տվել գործադիր իշխանությանը քննարկել այդ չճանաչված երկրների տարածքում Ռուսաստանի առաքելություններ բացելու հարցը: Պատգամավորները ձեռնպահ մնացին նրանց ինքնիշխանությունը ճանաչելու միանշանակ կոչից:



Աբխազիայի Ժողովրդական ժողովի նախագահ Նուգզար Աշուբան, ելույթ ունենալով լսումներում, հայտարարել է, թե մի քանի տասնյակ պետությունների կողմից Կոսովոյի անկախացման ճանաչումից հետո Ռուսաստանն լիիրավ է ճանաչել Աբխազիայի ինքնիշխանությունը:



«ՌԴ-ն այժմ, Կոսովոյի նախադեպից հետո, բավական հիմքեր ունի բացահայտ ասելու համար աշխարհին Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին: Այդպիսով Ռուսաստանը կամրապնդի իր միջազգային կշիռը եւ ազդեցությունը որպես աշխարհի առաջատար երկրներից մեկը: Հանրապետության անկախությունը ճանաչել «ներքուստ» պատրաստ է նաեւ վրացական ղեկավարությունը: Վրաստանի ղեկավարությունը հնարավորություն կստանա լուծելու բազում սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ վրաց ժողովուրդը, վերջապես, կձերբազատվի պատերազմի սպասումից»,-ընդգծել է Աշուբան, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---