Federbet-ը պայմանավորված է համարում ՀՀ և Բելառուսի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը![]() 27 փետրվարի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Federbet ընկերության ղեկավարը հայտարարել է, թե կասկածելի է համարում ՀՀ և Բելառուսի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Խոսքը 2017-ի նոյեմբերին կայացած հանդիպման մասին է: Federbet ընկերության ղեկավար Ֆրանչեսկո Բարանկան, որը զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ, ուկրաինական «Տրիբունային» տված հարցազրույցում հայտարարել է, որ կասկածելի է համարում Բելառուսի և Հայաստանի հավաքականների ընկերական խաղը: «Բելառուսում քրեական գործեր են հարուցվում 4 տարվա վաղեմության խաղերի վերաբերյալ: Նրանք դրանով ձգտում են ուշադրությունը շեղել այն հանգամանքից, որ երկրի ազգային հավաքականը ֆիքսված արդյունքով հանդիպում է ունեցել Հայաստանի հավաքականի հետ: Այդպիսի գործերով է զբաղվում Բելառուսի գլխավոր թիմը, ես վստահ եմ 100 տոկոսով»,-ասել է նա: Վերջին տարիներին Բելառուսը 2 անգամ է հանդիպել Հայաստանի հավաքականի հետ: 2016-ին Ալեքսանդր Խացկևիչի ղեկավարած թիմը ոչ ոքի խաղաց՝ 0:0: Կես տարի անց հավաքականը Երևան տարավ Իգոր Կրիուշենկոն, որտեղ բելառուսները պարտվեցին 1:4 հաշվով: Բարանկան հստակեցրել է, որ պայմանավորված է համարում 2017-ի նոյեմբերին կայացած հանդիպումը, որտեղ բելառուսները պարտվեցին խոշոր հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |