Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Կարապետ Չալյանը![]() 27 փետրվարի 2018 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կնախապատրաստվի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը: Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Նրա խոսքով, հունահռոմեական ըմբշամարտում թեժ մրցակցություն է ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև, առաջնություն է մեկնելու Կարապետ Չալյանը: «77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիևում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին, և նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը: Ավելի վաղ, Կիևի մրցաշարի 77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Կարապետ Չալյանը 2:0 հաշվով հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |