Բեռլինում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա![]() 28 փետրվարի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։ Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր, հայտնում է Ermenihaber-ը։ Վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քրդստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) համախոհները։ Կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Դեսպանատան վրա գրոհողները դիմել են փախուստի։ Զոհեր և վիրավորներ չկան։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |