Վրաստանում հասարակական վայրերում հայհոյելու համար կտուգանեն

Վրաստանում հասարակական վայրերում հայհոյելու համար կտուգանեն

PanARMENIAN.Net - Վրաստանում հասարակական վայրերում հայհոյելու համար կտուգանեն: Ըստ փոփոխությունների, մանր խուլիգանության համար տուգանքը նախկին 100 լարիի փոխարեն կկազմի 500-1000 լարի: Այդպիսի տուգանք է սահմանվում հայհոյելու, քաղաքացուն վիրավորական ձևակերպումներով դիմելու համար:

Եթե իրավապահները համարեն, որ կոնկրետ դեպքում այդպիսի պատիժը բավարար չէ, ապա իրավախախտին կարող են մինչև 15 օրվա ազատազրկման դատապարտել, գրում է tbilisi.media-ն:

Ուղղումների նախաձեռնողը երկրի ներքին գործերի նախարարությունն է:

Նման իրավախախտման դեպքում այն կատարած անձը 3 տարով կզրկվի զենք կրելու իրավունքից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---