Մեկ տարում $856,5 մլն-ի ներդրում՝ ՀՀ-ում. Ամենից շատ ներդրել են էներգետիկ ոլորտում28 փետրվարի 2018 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականին իրականացվել են $856,5 մլն-ի ներդրումային ծրագրեր: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության հրապարակած ներդրումային ծրագրերի մասին հաշվետվության մեջ: Ամենից խոշոր ներդրումներն իրականացվել են էներգետիկ ոլորտում՝ $293,5 մլն: Երկրորդ տեղում տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտն է՝ $175,2 մլն, երրորդում՝ քաղաքաշինության ոլորտը՝ $99 մլն, չորրորդում՝ արդյունաբերության ոլորտը՝ $78,9 մլն: Ամենից քիչ ներդրումները նախորդ տարում իրականացվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝ $1,34 մլն, և պետական գույքի կառավարման ոլորտում՝ $1,9 մլն: Ներդրումներն իրականացվել են պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված գործակցությամբ ծրագրերի շրջանակում: Ներդրումների 68%-ը կատարել է մասնավոր հատվածը, 19%-ը վարկային ծրագրեր են եղել, 6%-ը՝ դրամաշնորհային ծրագրեր, 3%-ը՝ համայնքային բյուջեից, 4%-ը՝ պետական բյուջեից: Մարզերում իրականացվել են $170,9 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք ներառված չեն վերոնշյալ $856,5 մլն-ի ծրագրերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |