Խաչանովը 6 կետով բարելավել է դիրքը ATP վարկանիշում

Խաչանովը 6 կետով բարելավել է դիրքը ATP վարկանիշում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP վարկանիշում 47-րդ հորիզոնականից տեղափոխվել է 41-րդ հորիզոնական՝ նա ունի 1235 միավոր:

Մարսելում տարած հաղթանակը ATP մրցաշարում թույլ է տվել Խաչանովին 6 կետով բարելավել դիրքը ATP վարկանիշում, գրում է Eurosport-ը:

Եզրափակչում Խաչանովը հաղթել է ֆրանսիացի Լյուկ Պուին 7:5, 3:6, 7:5 հաշվով:

Վարկանիշը հրապարակվել է փետրվարի 26-ին: Վարկանիշը գլխավորել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 10105 միավորով: Երկրորդ տեղում իսպանացի Ռաֆայել Նադալն է 9760 միավորով, 3-րդը՝ Մարին Չիլիչն է Խորվաթիայից 4960 միավորով:

Առաջիկայում կայանալու է ATP 3 վարկանիշ՝ Ակապուլկոյում, Սան Պաուլուում և Դուբայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---