ՄՕԿ-ը վերականգնել է ՌԴ Օլիմպիական կոմիտեի իրավունքները![]() 28 փետրվարի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) վերականգնել է ՌԴ Օլիմպիական կոմիտեի իրավունքները կազմակերպությունում: Այդ մասին ՌԲԿ-ին է հայտնել ՌԴ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Շամիլ Տարպիշչևը: «Մեր մարզիկների բոլոր ստուգումները ցույց տվեցին, որ նրանք «մաքուր են»: Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի իրավունքների վերականգնումը կատարվել է ինքնաբերաբար, ՄՕԿ-ը չունի ոչ մի առարկություն»,-ասել է Տարպիշչևը: ՌԴ Քյորլինգի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Անդրեյ Սոզինը նույնպես հաստատել է, որ ՄՕԿ-ը վերականգնել է ՌԴ անդամակցությունը կազմակերպությունում: «Ես երկու ձեռքով կողմ եմ: Վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է: Ես կցանկանայի, որ դոպինգի հետ կապված այդ ամբողջ պատմությունը փակվեր, առավել ևս, որ մենք կատարել ենք բոլոր պարտավորությունները: Պետք է առաջ շարժվել»,-ասել է նա: 2017-ի դեկտեմբերին ՄՕԿ-ը զրկեց ՌԴ Օլիմպիական կոմիտեին և թույլ չտվեց հավաքականի մասնակցությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերին: Արդյունքում խթանիչներ չօգտագործող ՌԴ մարզիկները ստիպված եղան հանդես գալ չեզոք դրոշի ներքո: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |