Չինական սոցցանցերում արգելել են N տառը. Այն օգտագործվում էր իշխանություններին քննադատելու համար![]() 28 փետրվարի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Կոմկուսն առաջարկել է վերացնել պետության ղեկավարի լիազորությունները 2 ժամկետով սահմանափակող նորմը: Եթե փոփոխությունն ընդունվի, ապա ՉԿԿ գործող նախագահ Սի Ձինպինը կկարողանա պաշտոնավարել նույնիսկ 2023-ից հետո, երբ սպառվի նրա երկրորդ պաշտոնավարման ժամկետը: Այդ նորությունից հետո հայտնի դարձավ, որ չինական Weibo սոցցանցի օգտատերերը չեն կարողանում մի քանի տասնյակ հարցումների հետ կապված գրառումներ դիտել: Սահմանափակումների ցանկում է հայտնվել նաև N լատիներեն տառը: Ինչպես գրում է The Guardian-ը, դա կապված է այն հանգամանքի հետ, որ Չինաստանի իշխանություններն ուզում են նվազեցնել «N ժամկետի պաշտոնավարում» արտահայտության տարածումը, որի միջոցով շատերը քննադատում են Կոմկուսի առաջարկը, գրում է Bird in Flight-ը: Արգելվածների թվում են հայտնվել նաև «անձի պաշտամունք», «անմահ», «ցմահ», «Սի Ձեդուն» (Սի Ձինպինի և Կոմկուսի բազմամյա առաջնորդ Մաո Ձեդունի անունների համատեղումը) արտահայտությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |