Հայ իրավաբանները՝ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ

Հայ իրավաբանները՝ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի որոշմամբ Միքայել Ամերյանը Լոս Անջելեսից և Արմենուհի Աշվանյանը Գլենդեյլից դարձել են Կալիֆորնիայի Գերագույն դատարանի անդամներ: Այդ մասին հայտնել է իրավաբանական նորություննեի Courthousenews կայքը:

Ըստ կայքի, այդ դատավորների աշխատավարձը 200.000 դոլարից ավելի է:

Ջերի Բրաունը դատավորների 28 նշանակում է արել:

«43-ամյա Մայքլ Ամերյանը (հանրապետական) և 46-ամյա Արմենուհի Աշվանյանը (դեմոկրատ) ընդգրկվել են նոր նշանակումների ցուցակում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

Ամերյանը 2003-ից եղել է Լոս Անջելեսի դատախազության քաղաքային փաստաբանի տեղակալը, իսկ Արմենուհի Աշվանյանը Գլենդեյլի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է, որը 2005-ից եղել է Լոս Անջելեսի դաշնային դատախազի տեղակալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---