Եգիպտացի պատգամավորները պահանջել են խորհրդարանից ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 1 մարտի 2018 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին և Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Էլ-Խուլին դարձյալ արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Երկու պատգամավորը, վկայակոչելով վերջերս Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդուված բանաձևերը, Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում: Ըստ Քիտվանի, նման քայլեր ձեռնարկելն անհրաժեշտ է Թուրքիայի շարունակվող ոտնձգություններին հակադարձելու համար: Նա ասել է, որ որ հայերի կոտորածները պատմական իրողություն են, և բոլորն էլ պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ: Թարեք Էլ-Խուլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Եգիպտոսը պատմության ականատեսն է՝ ապաստան տալով հայերին: «Ջարդերը վերապրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետևաբար Օսմանյան պետությունը վերակենդանացնելու ծրագրերը պետք է բացահայտել և փշրել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազները»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |