Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային![]() 1 մարտի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը կրակելով սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային: Այս մասին հայտնում է ամերիկյան Daily News կայքը: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Քեսթեր պողոտայում փետրվարի 27-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:45-ի սահմաններում: 22-ամյա Օրբել Նազարյանսը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր մոտ կա ատրճանակ և դանակ: Ըստ ոստիկանության, նա ինքնասպանության գործելու մտադրություն է ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են զինաթափել նրան, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել և ցանկացել հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով Նազարյանսը տեղում մահացել է: Ըստ ոստիկանության, Նազարյանսը նախկինում հոգեբուժարանում 72-ժամյա հսկողության տակ է եղել: Photo. Hans Gutknecht, Los Angeles Daily News/SCNG ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |