Մեդվեդևա․ Հայկական արյուն ունեմ, բայց ինձ ավելի շատ ռուս եմ զգում 1 մարտի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիադայի կրկնակի արծաթե մրցանակակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) խոստովանել է, որ թեև հայրը, Արման Բաբասյանը, հայ է, նա իրեն ավելի շատ ռուս է զգում: Մանկական մրցաշարերում Եվգենիան հանդես էր գալիս Բաբասյան ազգանունով, սակայն, ավելի ուշ վերցրել է տատի օրիորդական ազգանունը: «Սկսեմ նրանից, որ արյունս ոչ ոք չի փոխել: Հայրս հայ է: Բայց հայկական մշակույթին ես այնքան էլ ծանոթ չեմ»,-ասել է Մեդվեդևան, հայտնում է «Ռ-Սպորտը»: Նա հավելել, որ առիթ չի եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ուղեկցությամբ ծրագիր կատարել: Բացի այդ, գեղասահորդուհին խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում հայկական խոհանոցը, և իրեն ավելի շատ ռուս մարդ է զգում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան մասնակցելու է Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |