Պիկասոյի կտավը վաճառվել է ռեկորդային $70 միլիոնով 1 մարտի 2018 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային £49,8 միլիոնով ($69,4 մլն): Նկարը կոչվում է «Բերետով և վանդակավոր զգեստով կինը (Մարիա-Թերեզա Վալտերը)»: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը Associated Press-ի վրա հղումով: Կտավը նկարվել է նույն 1937 թվականին, ինչ հայտնի «Գերնիկան»: Կտավի վրա պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին և մուսան: Այդ դիմանկարի ստեղծումից 2 տարի առաջ ծնվել էր նկարչի դուստրը Վալտերից (1909-1977): Պոտենցիալ գնորդներին դիմանկարը ցուցադրվել էր Հոնկոնգում հունվարի 30-ից փետրվարի 2-ը, Թայբեում փետրվարի 6-7-ը և Նյու Յորքում փետրվարի 12-14: Փետրվարի 22-ից կտավը ցուցադրվում էր Լոնդոնում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |