«Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել ռումբի մասին կատակի համար

«Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել ռումբի մասին կատակի համար

PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները մարտի 1-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել:

Նախաթռիչքային զննության ժամանակ ուղևորը, որը մտադիր էր Երևան մեկնել, կատակել է իր մոտ ռումբի առկայության մասին՝ պատասխանելով օդանավակայանի աշխատակցի հարցին, հայտնում է ren.tv-ն «112» Telegram ալիքի վրա հղումով:

Զգոն տեսուչը կանչել է անվտանգության աշխատակիցներին և իրավապահներին, որոնք չկայացած ուղևորին հանձնել են տրանսպորտային ոստիկանությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---