Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards մրցանակին![]() 5 մարտի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards 2018 մրցանակին, որը սահմանել է Գերմանիայի ձայնագրման ակադեմիան: Համասյանը առաջադրվել է Piano International անվանակարգում An Ancient Observer ալբոմի համար, գրում է Nonesuch Records-ը: Ալբոմում 10 նոր կոմպոզիցիա կա, որից 2-ը հիմնված են հայկական մեղեդիների վրա: Դաշնակահարի այդ ալբոմը մտորումներ են երաժշտին շրջապատող աշխարհի, ընթացիկ իրադարձությունների և խորքային պատմական կապերի մասին: Հաղթողը հայտնի կդառնա մարտի 12-ին, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը կանցկացվի մայիսի 31-ին Համբուրգում: 2016-ին Համասյանն արժանացել է ECHO Jazz Awards 2016-ի մրցանակին «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) անվանակարգում Mockroot ալբոմի համար: «Mockroot ալբոմը թողարկած Nonesuch լեյբլն էր դիմել մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որին հարյուրավոր երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ են մասնակցում:»,- ասել էր երաժիշտը: Գերմանական Deutsche Phono ձայնագրության ակադեմիայի սահմանած ECHO Jazz Awards-ն անցկացնում է 1992-ից սկսած, ամեն տարի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |