Մեծ հրդեհ Բաքվում. 24 զոհ կա![]() 2 մարտի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ի առավոտյան մեծ հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում, որը գտնվում է Բաքվում: 24 մարդ է զոհվել: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ, Գլխավոր դատախազության և ԱԻՆ համատեղ հայտարարության մեջ: Հաջողվել է փրկել 34 մարդու, հայտնում է Haqqin.az-ը: Վերջին տվյալներով հրդեհը մարվել է: Ըստ համապատասխան մարմինների համատեղ հայտարարության, հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրացանցի անսարքությունը:Քրեական գործ է հարուցվել: «Ստեծղվել է օպերատիվ քննչական խումբ ՆԳՆ, ԱԻՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից»,-ասվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |