ՀՀ-ում 2 ամսում 12%-ով ավելի շատ հարկ է հավաքվել 2 մարտի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմել են 183,9 մլրդ դրամ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 19,3 մլրդ դրամով կամ 11,7%-ով: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Նրա խոսքով, առանց մաքսային մասով վճարների, առևտրային հարկ վճարողներն այս տարի 12,2%-ով ավելացրել են վճարած հարկերը՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: «Խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10,4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19,5%»,- հայտնել է Կարեն Բրուտյանը՝ նկատելով, որ 2017-ի և 2018-ի հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին: 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,201 տրիլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11,6%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |