Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհը կնորոգվի

Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհը կնորոգվի

PanARMENIAN.Net - Կառավարության պահուստային ֆոնդից 1,113 մլրդ դրամ կհատկացվի Արմավիր-Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի ասֆալտապատման համար: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Որոշման համաձայն՝ գումարը կհատկացվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, որից ավելի քան 1 մլրդ դրամն ուղղվելու է շինարարական աշխատանքների, 6,3 մլն դրամը՝ հեղինակային հսկողության, և 11,7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների կատարմանը:

Նախատեսվում է հիմնանորոգել 9,435 կմ ճանապարհահատված:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---