Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանն ՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովրդների, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին: Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---