ՀՀ-ում շինշիլաները կազատվեն ավելացված արժեքի հարկից![]() 2 մարտի 2018 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է շինշիլաներ (կրծող) ներմուծող տնտեսվարողներին ազատել ավելացված արժեքի հարկից: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի նպատակը Հայաստանում բարձրարժեք տոհմային շինշիլաների ներկրման և բարձր հատկանիշներով շինշիլաբուծական արտադրանք ստանալու համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է hանրապետությունում շինշիլաբուծության՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղի զարգացման անհրաժեշտությամբ: «Շինշիլաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատեղեր, կնպաստի մորթու հումքի արտադրությանը և արտահանմանը, ինչպես նաև կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը»,- ասվում է հիմնավորման մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |