Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ նոր նախագահի մասին

Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ նոր նախագահի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղենիշերն ուրվագծվում են երկկողմ մի շարք համաձայնագրերում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու մասին լրագրողի հարցին:

«Ես կարծում եմ, որ նման հայտարարություն անելու իրավունքը նախագահի աշխատակազմին է վերապահված: Հայաստանի հետ մեր հարաբերությունները կրում են պատմական բնույթ, իսկ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպիսին ամրագրվել է երկկողմ համաձայնագրերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների և բանակցությունների ընթացքում՝ ելնելով նախևառաջ «երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և շահերի սկզբունքներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---