Մատաղիսում 2018-ին նոր մանկապարտեզ և դպրոց կկառուցվի![]() 3 մարտի 2018 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում 2018-ին մեկնարկելու են դպրոցական նոր մասնաշենքի, մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը, ինչպես նաև 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները: Այս մասին ասել է Մատաղիսի համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանն՝ ավելացնելով, որ դպրոցական նոր մասնաշենքն ունենալու է նաև նկուղային հարկ՝ նախատեսված ապաստարանի համար և սպորտդահլիճ, հայտնում է «Արցախպրեսը»: «Ներկայումս դպրոցում սովորում է ավելի քան 100 աշակերտ: Շենքը կառուցվել էր 2007 թվականին, և քանի որ այն ժամանակ կրթությունը տասնամյա էր, դասասենյակների քանակը հարմարեցված էր այդ համակարգին: Բացի դրանից, առաջացել է նաև սպորտդահլիճի խնդիր: Նոր մասնաշենքում նախատեսվում է երկու դասասենյակների ավելացում»,- նշել է Ավանեսյանը: Անդրադառնալով մանկապարտեզին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ այստեղ է հաճախում 30 երեխա՝ չնայած որ շենքային պայմանները չեն համապատասխանում արդի պահանջներին: Երկու շենքերի նախագծերն արդեն պատրաստ են. շինարարական աշխատանքներն իրականացվելու են պետական միջոցներով: Ավանեսյանի խոսքով՝ մանկապարտեզի հին շենքը հնարավոր է՝ ծառայի նաև ակումբի համար, քանի որ գյուղում այն բացակայում է: 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները ևս կիրականացվեն պետական միջոցներով: Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչների կողմից կատարվել է 190 հա աշնանացան, պլանավորվում է իրականացնել 50 հա գարնանացան: Մատաղիսցիները զբաղվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, սակայն հիմնականում իրենց տնամերձ հողամասերում: 2017 թվականին բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, ինչպես նաև լուծվել է գյուղի փողոցների գիշերային լուսավորության հարցը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |