Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ավելի քան 1000 շարքային բրիտանացու են հրավիրել հարսանիքին![]() 3 մարտի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ դերասանուհի Մեգան Մարքլը, իրենց հարսանիքին, որն անցնելու է Վինձորի դղյակում, ավելի քան 1000 հասարակ բրիտանացու են հրավիրել: Հրավիրյալների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, դպրոցականներ, թագավորական պալատում աշխատող մարդիկ, ինչպես նաև Վինձորի բնակիչներ: Հարսանիքին, որը կայանալու է մայիսի 19-ին, ընդհանուր առմամբ 2640 մարդ է հրավիրված: Բոլոր հրավիրյալները կկարողանան ներկա լինել նորապսակների ժամանելուն և հետո՝ մեկնելուն: Հարսանիքին հրավիրված է 1200 շարքային քաղաքացի, տարբեր տարիքի և ծագման, բարեգործական կազմակերպությունների 200 աշխատակից, Վինձորի դղյակի ընկերակցության 610 անդամ, թագավորական արքունիքի 530 աշխատակից, 100 դպրոցական Վինձորի դպրոցներից և արվարձաններից: Արքայազն Հարրին և Մեգան Մարքլի հարսանիքը կանցկացվի Վինձորի Սբ Գիորգիի մատուռում, որտեղ 1984-ի դեկտեմբերին մկրտվել է արքայազնը: Արարողությունը կանցնի Քենտերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուեմբլիի հանդիսապետությամբ: Արարողությունը բավականին համեստ կլինի Վեսթմինսթերի աբբայությունում կայացած արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության համեմատ, քանի որ մատուռը կարող է միայն 800 հյուրի տեղավորել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |