Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքում մարդիկ են թունավորվել. Մեկը մահացել է![]() 3 մարտի 2018 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքում մարդիկ են թունավորվել: Տուժածներից մեկը համացել է: Մարտի 2-ին, ժամը 02:12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։ Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Մ.-ին, 1970 թ. ծնված Կ. Կ.-ին, 1964 թ. ծնված Պ. Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ը մահացել է, իսկ մյուս 2 տուժածի մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում․ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |