ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Ադրբեջանական բանաձեւը կխաթարի Ղարաբաղի խաղաղ գործընթացը15 մարտի 2008 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որում պահանջվում է անհապաղ դուրս հանել հայկական ուժերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», որն ընդունվել է ուրբաթ օրը, կվնասի խաղաղ գործընթացին: Այդ մասին Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: «Հավասարակշռված եւ պատասխանատու միջնորդները այս հակամարտությունում գտել են, որ այդ բանաձեւը չի աջակցում խաղաղ բանակցություններին: Հայաստանը գիտի, որ դա կվնասի խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Մարտիրոսյանը քվեարկությունից առաջ: Հայաստանի մշտական ներկայացուցիչը Բաքվի կողմից ներկայացված փաստաթուղթը, որը, ըստ նրա, հակասում է միջազգային նորմերին, գնահատել է որպես Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի սաբոտաժի փորձ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած մի բանաձեւի վերաբերյալ, որի նպատակն էր միջազգային աջակցություն ապահովել ԼՂ հիմնախնդրին վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ մի քանի այլ երկրներ դեմ քվեարկեցին այդ բանաձեւի նախագծին: Մոտ 150 երկիր ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը, եւ միայն 39 երկիր աջակցեց բանաձեւին: Այդ երկրները կամ ՎՈւԱՄ, կամ էլ Իսլամական Կոնֆերանս կազմակերպության անդամ երկրներն են: Գլխավոր վեհաժողովի բանաձեւերը անպայման կատարման ուժ չունեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |