Nokia-ն մարդու «կյանքը փրկող» բաճկոն է ստեղծել![]() 3 մարտի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունը «խելացի» բաճկոն է ստեղծել, որն առաջին օգնություն ցույց կտա՝ իր տիրոջ օրգանիզմի բնականոն կենսագործութնեության խաթարման դեպքում: Այս մասին հայտնում է Engadget կայքը: Chase LifeTech FR կոչվող բաճկոնն առաջին անգամ ներկայացվել է Բարսելոնայում կայացած Mobile World Congress 2018 ցուցադրության ընթացքում: Այն նախագծվել է Kolon հարավկորեական բրենդային հագուստի և GINA չեխական ծրագրային ապահովման ընկերությունների հետ համատեղ: Բաճկոնի օձիքին և թևերին տեղադրված են սենսորներ, որոնք «հսկում են» սրտի աշխատանքը՝ զարկերի պարբերականությունը, ինչպես նաև մարմնի ջերմությունը, շարժունակությունը: Համակարգը հավաքում է օրգանիզմի աշխատանքի մասին բոլոր տվյալները և անմիջապես արձագանքում դրա խաթարումների դեպքում: Նշվում է, որ բաճկոնը նախատեսված է փրկարար ծառայության աշխատակիցների, ոստիկանների համար: Նախատեսվում է ստեղծել նմանատիպ բաճկոն շարքայիննաև սպառողների համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |