Հայաստանը խստացնում է Եմենի քաղաքացիների մուտքը երկիր 5 մարտի 2018 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Եմենի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացում: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակի լարվածությամբ: Որոշման նախագիծի նպատակն է ներկա պայմաններում հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստան: Նախագիծը մշակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Եմենում 2014 թվականին ներքաղաքական լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան առ այսօր ռազմական գործողություններ է վարում երկրի մեծ մասը վերահսկող շիա հուսիթների դեմ: Բախումները սկսվեցին այն բանից հետո, երբհուսիթները գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին: Իրավիճակի կտրուկ վատթարացում է սպասվում նաև ներքաղաքական անհամաձայնությունների ներքո 2017 թվականի դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի սպանությունից հետո: Հնարավոր են նոր բախումներ, զինված ընդհարումներ» Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |