Վահրամ Բաղդասարյան. Եթե թիմը որոշի, Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի և վարչապետ դառնա 5 մարտի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2014-ին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը։ «Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Դիտարկմանը, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, արդյոք Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ՝ Բաղդասարյանը արձագանքել է. «Բա իհարկե»։ Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգի համաձայն վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ ընդդիմության պնդմամբ հիմա կա որոշում վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրությունները ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասել է, որ նման որոշում իրենք չունեն: «Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրություննները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգի համաձայն։ Որևէ խախտում չի լինի», - նշել է նա։ Անդրադառնալով, այն հարցին, թե արդյոք ԵԼՔ-ին կհաջողվի տասնյակ հազարավոր մարդկանց հավաքել, որոնք դեմ կլինեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ Բաղդասարյանը նշել է. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ըննդիմության կազմակերպած ցույցերին ու անել հետևություններ»։ Վահրամ Բաղդասարյանը նաև նկատել է, որ այնպիսի տպավորություն է, թե ԵԼՔ-ն արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ քննարկում դեռ չի ունեցել։ «Անակնկալների մի սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք», - հավելել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ նոր վարչապետը կընտրվի թեկնածուների առաջադրման հաջարդ օրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը հապճեպ ընդունել է նախագիծը, որը վարչապետի ընտրությունը, ըստ ԱԺ նախկին կանոնակարգի, մայիսի 2-ից տեղափոխում է ապրիլի 17: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |