Տաթևիկ Հովհաննիսյանը համերգ կտա Մոսկվայում 5 մարտի 2018 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Մոսկվայում համերգով հանդես կգա հայտնի ամերիկահայ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Ծրագրում, որը նա կներկայացնի իր նյույորքյան թիմի հետ, կհնչեն մեծ կոմպոզիտորներ Գերշվինի, Ժոբիմի, Էլինգթոնի ջազային ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի մշակած հայկական ժողովրդական մեղեդիները երգչուհու հեղինակային գործիքավորմամբ, հայտնում է essemusic.ru-ն: Համերգը տեղի կունենա Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը: Սա երգչուհու 2-րդ մեծ համերգն է Մոսկվայում վերջին 15 տարում: «Էլլան Երևանից» կամ «Խորհրդային Միության լեդի Ջազը»՝ այսպես էին անվանում Տաթևիկ Հովհաննիսյանին, որը հայտնվեց ջազի ասպարեզում 1980-ականների վերջում: Նրա հայտնվելը տպավորիչ էր ոչ միայն ԽՍՀՄ երաժիշտների և հանդիսատեսի համար: Շուտով նա յուրային դարձավ նաև ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, որտեղ, ըստ Հովհաննիսյանի, «ջազ երաժիշտ լինելն արդեն մարտահրավեր է»: Սակայն Տաթևիկը պատվով ընդունեց այդ մարտահրավերն ու ապացուցեց, որ այդ խնդիրն իրագործելի է: Տաթևիկ Հովհաննիսյանը հանդես է եկել համաշխարհային ջազի հսկաների՝ Մայլս Դևիսի, Ռեյ Չարլզի, Օսկար Փիթերսոնի, Բեթթի Քարթերի և Կարմեն Մաքրայի հետ: Ջազի ոլորտի քննադատությունը գերված է ջազային իմպրովիզացիաներին նրա զգայուն և նուրբ մոտեցմամբ: Տաթևիկ Հովհաննիսյանին հաջողվել է նաև վարպետորեն օգտագործել հայկական մեղեդիներն իր երգերում և ելույթներում: Listen To My Heart ալբոմում, որը նա ձայնագրել է Sony Classical-ում լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանի ղեկավարությամբ, Տաթևիկը կատարում է հայկական ժողովրդական մեղեդիների ջազային տարբերակները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |