Մամեդյարով. Բաքուն և Երևանը կշարունակեն բանակցել ընտրություններից հետո![]() 5 մարտի 2018 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցությունները կշարունակեն Ադրբեջանում և Հայաստանում նոր կառավարությունների ձևավորումից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մարոկկոյի ԱԳՆ ղեկավար Նասեր Բուրիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «2018-ի սկզբին նախագահական ընտրություններ են անցկացվելու ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Եվ մենք համաձայնության ենք եկել առավել ինտենսիվ շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանում և Հայաստանում նոր կառավարությունների ձևավորման ավարտից հետո»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը: Ըստ ադրբեջանցի նախարարի, այժմ քննարկվում է բանակցությունների շարունակման տեղի և ժամկետի հարցը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։ Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |