Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հետ «միավորման» մասին է խոսել 6 մարտի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն առաջին հանդիպումն է ունեցել Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ, որոնք Փհենյան են ժամանել երկօրյա այցով: Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել է, թե «մեկնարկում է հայրենիքի միավորման նոր պատմությունը» և հանդես է եկել երկրների միջև հարաբերությունների մեղմացման օգտին: Հարավկորեական պատվիրակությունը Հետախուզության ազգային կենտրոնի ղեկավար և նախագահի խորհրդականի ղեկավարությամբ Կիմ Չեն Ինին նամակ է վերել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեն Ինից: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ երկխոսության ակտիվացման վերաբերյալ, գրում է TJ-ն: Հարավային կամ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հանդիպման մանրամասներ չեն ներկայացնում, չեն նշվում նաև քննարկման առարկա կոնկրետ թեմաները: Հայտնի է միայն, որ հարավկորեական պատվիրակությունը ժամանել է ռազմական լարվածության նվազեցման նպատակով, այդ թվում ԱՄՆ հանդեպ: Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների որոշակի մեղմացում նկատվեց ձմեռային Օլիմպիադայից առաջ, որին առաջին անգամ մի քանի հյուսիսկորեացի մարզիկ մասնակցեց: Photo. KCNA/via Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |