Ֆրենսիս Մակդորմանդից «Օսկարի» արձանիկն են գողացել 6 մարտի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հոլիվուդյան դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդից «Օսկարի» արձանիկը գողանալու մեջ կասկածվող անձին։ Այս մասին հայտնում է ամերիկյան Usatoday-ը։ Վերջինս մրցանակաբաշխության արարողութունից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ խլել է Մակդորմանդից արձանիկը, երբ դերասանուհին զրուցում էր երեկոյի հյուրերի հետ: Գողին հաջողվել էր թաքնվել: Աղբյուրը հայտնում է, որ Մակդորմանդը լաց է եղել փողոցում՝ գողացված արձանիկը գտնելու անհաջող փորձերից հետո: Դեպքից ժամեր անց գողը հայտնաբերվել է, իսկ դերասանուհու ներկայացուցիչ Սիմոն Հոլզը հայտնել է, որ արձանիկը հետ են ստացել։ Մարտի 5-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած տարվա գլխավոր կինոմրցանակի` «Օսկարի» մրցանակաբաշխությանը Ֆրենսիս Մակդորմանդը հաղթել էր «Լավագույն կին դերասան» անվանակարգում՝ «3 բիլբորդն էբինգի սահմանին, Միսուրի նահանգում» ֆիլմում գլխավոր դերի համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |