Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է 6 մարտի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած 3 ուղղության թվում է: Aif.ru-ն Skyscanner և Biletix ճամփորդական ծառայությունների հետ միասին ընտրել է ամենահետաքրքիր և բյուջետային ուղղությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: «Եվս մեկ մատչելի և վիզա չպահանջող ուղղություն է Հայաստանն իր հայտնի կոնյակով, լավաշով և խորովածով: Գյումրին երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու»,-գրում է պարբերականը: Նշվում է, որ ավիատոմսերի արժեքն այդ ուղղությամբ սկսվում է մոտ 11.000 ռուբլիից (մոտ 90.000 դրամ), իսկ մուտքի արտոնագիր ՌԴ քաղաքացիների համար չի պահանջվում: «Պոբեդա» լոուքոսթերը թռիչքներ է իրականցնում Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղությամբ 2016-ի դեկտեմբերից: «Գյումրիում հարկավոր է այցելել քաղաքային շուկա, որտեղ համեղ հայկական ուտեստներ են վաճառվում, Ազատության հրապարակը քաղաքապետարանի առջև, որը գեղեցիկ լուսավորված է երեկոյան ժամերին, վերնիսաժը Ռիժկովի բուլվարում, խաչքարերի պուրակը, Թատերական հրապարակը դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի անսովոր հուշարձանով»,-ասել է Ռուսաստանում Skyscanner-ի զարգացման մենեջեր Դմիտրի Խավանսկին: Նշվում է, որ մայիսյան տոներին մի 2 օր ավելացնելու դեպքում Գյումրիից կարելի է հասնել Սևան, որը Կովկասի ամենաբարձրադիր լիճն է: Այնտեղ կարելի է սիգ ճաշակել: Եռյակի 1-ին և 2-րդ տեղում Մինսկն ու Քիշնևն են, իսկ մատչելի ուղղությունների թվում են նաև Քյոլնն ու Վիլնյուսը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի |