Ադրբեջանը չի բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտը կարող է փոփոխության ենթարկվել15 մարտի 2008 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) պետք է իրենց գործունեության մեջ հաշվի առնեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը, որը պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական ուժերը «գրավյալ տարածքներից», անկախ նրանից, որ իրենք դեմ են քվեարկել այդ փաստաթղթին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: «Եթե նրանք տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ելնելով միայն Մինսկի խմբի դերակատարության մասին մտահոգությունից, կբարդանա հենց իրենց գործունեությունը»,-ասել է փոխնախարարը Բաքվում: Ազիմովը գտնում է, որ համանախագահները իրենց անհաճո կացության մեջ դրեցին, իրենք իրենց ամոթանք տվեցին, քանի որ այդչափ ընդդիմացան Ադրբեջանի դիրքորոշմանը: «Նրանց թշնամական շունչը, որ մենք զգում ենք, կմնա մեր հիշողության մեջ: Մենք միշտ ջանացել ենք, որ վստահությունը մեր միջեւ պաշտպանվի: Սակայն այն բանից հետո, երբ վստահությունը նվազեց զրոյական աստիճանի, հավանաբար, դժվար կլինի բարելավել այդ միջավայրը, իրավիճակը»,-ասել է նա: Նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում 1997 թվականին հիմնված միջնորդության ինստիտուտը ԵԱՀԿ ՄԽ-ում կարող է փոխարինվել: «Սակայն մենք, Մինսկի խմբի կողմնակիցներն ենք, այդ խմբի շրջանակներում ջանքեր կգործադրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար երեկ ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի հիման վրա»,-հավելել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարը, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որով պահանջվում է անհապաղ դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի «գրավյալ տարածքներից», որը խնդրել է հաստատել իր իրավունքը Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա տարածքների հանդեպ: Գլխավոր վեհաժողովը փաստաթուղթն ընդունել է 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: ՌԴ-ն, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն դեմ են քվեարկել: ՄԱԿ-ի ԳՎ բանաձեւերը կատարման պարտադիր ուժ չունեն: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |